«Մի փոքր անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում». Նիկոլ Փաշինյան
![]() 629 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 16:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասել է. «Մի փորք անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում, որովհետև եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա, կարելի էր նաև պատկերացնել, թե վայրէջքից հետո, երբ իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկից հետո «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս: Սա բացառիկ ընտրություն էր. քաղաքացին ուներ ընտրություն՝ գնալ տեղամաս ու արտահայտել իր կամքը: Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Հայկ Մարությանին ու ցանկանում արդյունավետ գործունեություն»: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև Երևանի ավագանի անցած ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինքին: «Քննարկվում է մասնակցության թիվը՝ ավելի քան 43 տոկոս: Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ու քաղաքական հետևություններ են անում, բայց փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են: Նախորդ ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ Գազելներով, ավտոբուսներով, կաշառքով, վարչական ռեսուրսով մարդիկ բերման են ենթարկվել տեղամասեր»,- նշեց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
