ԲՀԿ-ն ընտրություններից հետո հրաժարվել է վճարել իր աշխատակիցներին
![]() 548 Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 11:40 MAMUL.am-ի խմբագրությունը երեկ նամակ է ստացել քաղաքացուց, ով հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հրաժարվել է կատարել ընտրություններից առաջ տրված խոստումը. «ԲՀԿ-ն իր աշխատողներին, խոստանալով վարձատրել ընտրարշավի ժամանակ կատարված աշխատանքների համար, արդյունքներից հետո առանց որևէ պատճառաբանության հրաժարվում է վարձատրել... Եթե ժողովրդի մեծամասնությունը ընտրել է մեկ այլ թեկնածուի, կարելի է շատ հեշտ ու հանգիստ ուրանա՞լ ու ջուրը գցե՞լ հարյուրավոր մարդկանց աշխատանքը՝ չվճարելով խոստացված աշխատավարձը: Ի դեպ որևէ խոսակցություն, համաձայնեցում չի եղել աշխատողների հետ այն բանի մասին, որ իրենց չընտրվելու կամ քիչ ձայներ հավաքվելու դեպքում գումար չի փոխանցվի…Սա չի արվում նրա համար, որ վնաս հասցվի կուսակցությանը կամ վարկաբեկվի, նպատակը մեկն է, որ վճարեն կատարած աշխատանքի դիմաց»,- նշված է նամակում: Ավելի վաղ MAMUL.am-ը մի քանի նյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացիները ներկայացնում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, տարիներ շարունակ տեղի ունեցած պարտադրանքներն ու աշխատանքի շահագործման դեպքերը: Զուգահեռաբար, մեր խմբագրությունը քաղաքացիներից նոր տեղեկություններ էր ստանում վերոնշյալ թեմաների վերաբերյալ: Վերջինը՝ Գագիկ Ծառուկյանի գազալիցքավորման կայաններում աշխատող աշխատակիցների տրամադրած նոր տեղեկություններ էին: Ուշադրություն: Եթե Դուք տիրապետում եք նման տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ ընկերություններում, կամ որևէ այլ ընկերությունում, որտեղ ոտնահարվել(ում) են ձեր իրավունքները, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, ուղարկել նամակ, կամ զանգահարել մեր խմբագրություն: Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
