Եվրոմիությունը չեղարկում է Թուրքիային 70 մլն եվրոյի օգնության տրամադրումը
![]() 391 Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 23:30 Եվրոպական խորհրդարանը չեղարկում է Եվրոմիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Եվրոպական խորհրդարանի բյուջեի հանձնաժողովիից արված հայտարարության մեջ ասվում է, որ այդ գումարը կծախսվի միգրացիոն ծրագրերի վրա, փոխանցում է Ermenihaber-ը: Նշվում է, որ այդ օգնության փաթեթը 2018-ի նոյեմբերին պետք է Թուրքիային տրամադրվեր այդ երկրում օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մամուլի ազատության ոլորտում չափելի և բավարար առաջընթացի առկայության դեպքում: Սակայն ԵԽ-ի բյուջեի հանձնաժողովը, հիմք ընդունելով 2018-ի ապրիլի 18-ին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի հրապարակած բացասական եզրակացությամբ զեկույցը, որոշում է կայացրել չեղարկել փաթեթի տրամադրումը: Օգնության փաթեթի տրամադրման չեղարկման վերաբերյալ ռումինացի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանի առաջարկած որոշման նախագծի օգտին քվեարկել է հանձնաժողովի 27 անդամ: Դեմ է քվեարկել 1 պատգամավոր: Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման նախագծի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է, որ այն մեկ անգամ էլ քվեարկության դրվի ԵԽ-ի լիագումար նիստում: Աղբյուրի համոզմամբ հոկտեմբերի 3-ին անցկացվելիք քվեարկությունն արդեն զուտ ձևական՝ բնույթ է կրելու որոշման վերջնական հաստատման համար: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
