«Նիկոլ Փաշինյան - Հասան Ռուհանի հանդիպման ընթացքում իրանական կողմից եղել են որոշ կարևոր շեշտադրումներ». Վարդան Ոսկանյան
![]() 548 Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 01:15 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյան - Հասան Ռուհանի հանդիպման ընթացքում իրանական կողմից եղել են որոշ կարևոր շեշտադրումներ, որոնք հաշվի առնելով Թեհրանի դիվանագիտական լեզվի «կոդավորված» բնույթը, բավական հետաքրքիր ուղերձներ են պարունակում։ Նախ՝ Իրանի նախագահն, ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջոցով իր երկրի համար դեպի Սև ծով ելքի ապահովման նշանակությունը, այս ուղղությամբ Հյուսիս-հարավ միջանցքը բառացիորեն բնորոշել է որպես «արտակարգ կարևորության»՝ գնահատական, որը նման դեպքերում, մեղմ ասած, այդքան էլ հաճախադեպ չէ և ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի լուրջ դերակատարություն է տեսնում Իրանը մեր երկրի համար։ Մյուս կողմից՝ հենց Հայաստանի միջոցով դեպի Սև ծով ձգվող միջազգային այս միջանցքի մասին հերթական շեշտադրմամբ Իրանի գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցչի մակարդակով հստակ ուղերձ է հղվում ոչ միայն Երևանին, այլ նաև դրական և բացասական շահագրգռություն ունեցող անխտիր բոլոր կողմերին առ այն, որ Թեհրանը ոչ միայն դեմ է մեր երկրի մեկուսացմանը կամ շրջափակմանը միտված որևէ թշնամական ծրագրի, այլ նաև Հայաստանը դիտարկում է վստահելի և կարևոր գործընկեր տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակության տարածաշրջանային կոմունիկացիոն գործընթացներում։ Մյուս ուշագրավ շեշտադրումը կապված է Իրանի պատրաստակամության հետ՝ քաջալերելու իրանական մասնավոր բիզնեսը Հայաստանում ներկայություն ունենալու նպատակով։ Բանն այն է, որ Պարսից ծոցի արաբական պետություններում ակտիվ գործունեություն ծավալող կամ ծավալած և այդ երկրներին միլիարդավոր դոլարների շահույթ բերած բազմաթիվ իրանական մասնավոր ընկերություններ, որոնք որոշ դեպքերում իրականում պատժամիջոցներից խուսափելու նպատակով ստեղծված հսկայական հնարավորություններ ունեցող պետական ընկերությունների վերաձևավորման արդյունք են, այժմ բախվում են լրջագույն դժվարությունների, եթե չասենք, թշնամական վերաբերմունքի՝ պայմանավորված նաև Սաուդյան Արաբիա - Իրան հակամարտությամբ և հաստատվելու համար փնտրում վստահելի և բարեկամաբար տրամադրված հարևան երկրներ, որոնցից մեկը և նույնիսկ ամենակարևորը կարող է դառնալ Հայաստանը՝ այդպիսով ստանալով հսկայական տնտեսական և նաև քաղաքական օգուտներ։ Հետևաբար, կրկին շատ բարձր մակարդակով մեր երկրին, ըստ էության, առաջարկվում է դառնալ այն «ապահով դրախտը», որտեղ հենց Թեհրանի կողմից պետական քաջալերմամբ և խթանմամբ կարող է տեղափոխվել իրանական մասնավոր բիզնեսը»։ |

«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
7516:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
7615:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8214:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
8814:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
16614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
17414:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10913:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17912:12
