«Պատրաստ ենք հավասար պայմաններ ստեղծել». Ադրբեջանի ԱԳՆ
![]() 564 Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 11:45 Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում «պատրաստակամություն է հայտնում հավասար պայմաններ ստեղծել Արցախում հայ և ադրբեջանական համայնքների համար»: «Հայաստանին կոչ ենք անում առավել կառուցողական դիրքորոշում զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում»,- ասվում է հայտարարության մեջ: Բաքվում մեկնաբանել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում՝ այն «անհեթեթ» անվանելով: «Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, պետք է հրաժարվի հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից և իրականացնի նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Բացի այդ, եթե Ադրբեջանն իսկապես կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա պետք է սկսի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն հրաժարվում է բանակցություններ վարել վերջինի հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է»,- իր ելույթում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
