«ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով». ԵԽ պատգամավոր
![]() 339 Շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ., 23:15 Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, նշելով, թե անչափ հուզված են, փաստել է, որ Թուրքիան պետք է ճանաչի հայերի, ինչպես նաեւ Փոքր Ասիայի տարածքում բնակված հույների ու մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը։ «Թուրքիան պետք է դառնա ժողովրդավարական պետություն, որպեսզի նաեւ փոխհատուցի ողբերգության հետեւանքների համար»,- ասել է Էլենի Թեոխարուսը։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, ու հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Նշենք, որ Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար, վերջերս, Էլենի Թեոխարուսն արժանացել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
