«ՀՅԴ-ի համար ծանր ժամանակներ են սպասվում, Երևանի քաղաքապետի ընտրություններին հավաքած խղճուկ ձայները միայն նախերգանքն էին». Նարինե Դիլբարյան
![]() 283 Կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ., 18:15 Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր լսում էի «Սանա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ելույթները, մասնավորապես կուսակցության նախաձեռնող խմբի անդամ և հիմնական գաղափարախոս Վարուժան Ավետիսյանի խոսքը, և հասկացա ավանդական ՀՅԴ-ի համար ծանր ժամանակներ են սպասվում, Երևանի քաղաքապետի ընտրություններին հավաքած խղճուկ ձայները միայն նախերգանքն էին, այս նոր կուսակցության ողջ գաղափարական հենքը Ռոստոմից եկող Դաշնակցության տեսլականներն են, և դրանց հնչեցնողների մարտական-հեղափոխական անցյալն ու ներկան իրենց շուրջ կհամախմբեն Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակների փոխզիջում հանդիսացող ՀՅԴ-ից հեռացող բազմաթիվ գործուն անդամների: «Այսպես կոչված երրորդ հանրապետության», հիմա՝ ներկայիս անկախ ՀՀ-ի վախճանը գուժող և նոր՝ չորրորդ Կուր-Արաքսյան ընդլայնվող հանրապետության գալուստը կանխագծող «Սասնա ծռեր»-ը ձախ ազգայանական, հեղափոխական դաշտը ծածկելու ակներև ներուժ ունեն՝ հեղափոխականների առաջնորդ Նիկոլ Փաշինյանին մրցակից դառնալով: Ողջ խնդիրն այն է՝ Հայաստանի Հանրապետության աջ ազատական և ժողովրդավարական ուժերն այս ալիքին համընթաց կձավորվե՞ն, մարդու իրավունքների, ազատության և ժողովրդավարության իրական եվրոպական արժեքների կրողները կկարողանա՞ն լցնել քաղաքական դաշտի այս կարևորագույն հատվածը... Քաղաքականությունն արդյունավետ գործում է մաթեմատիկական ճոճանակի օրենքներով՝ աջից ձախ տատանումների ողջ տիրույթում, եթե կողմերից մեկն անգո է կամ պատնեշված, վայ այդ ճոճանակին, նրա տատանումները թերակատար են և տխեղծ»: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
