«Վաղաժամ ենք համարում հրաժարական տալու վերաբերյալ վարչապետի որոշումը». ՀԴԿ
![]() 676 Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 15:05 Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ՝ Հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ են և անխուսափելի: Ստեղծված քաղաքական անհամաձայնության մթնոլորտը կարող է որոշակիորեն և անտեղի շեղել ընտրությունները բնականոն և ողջամիտ ժամկետում անցկացնելու ուղուց: Անցյալի հանցավոր արատներից ու սխալներից ձերբազատվելը առաջնային խնդիր է մեր հանրության համար: Մեզ բոլորիս պետք է հուզի մեկ բան՝ ինչպիսի՞ խորհրդարան ենք ուզում ձևավորել՝ բազմակուսակցական, այլընտրանքային, ազգային շահերը հետապնդող ծրագրեր ներկայացնող, գաղափարական մրցակցություն ապահովող, թե՞ նախկինի նման քաղաքական մենաշնորհ որդեգրած, մեկ, երկու կուսակցություն ներկայացնող, օրենքներ չքննարկող, այլ դակող, մեկ անձին ենթակա խամաճիկ կառույց: Մենք գտնում ենք, որ նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն ընտրական օրենսգրքում, կուսակցությունների մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց, հանրության շրջանում իրական հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելուց հետո: Այսօր հրամայական է, որ ապագա ԱԺ-ում ներկայացված լինեն կառուցողական, գաղափարական ընդդիմության խմբակցություններ, որոնք կգործեն անկաշկանդ և մրցակցային պայմաններում: Սա է քաղաքական մշակույթի նորմը և սկզբունքը: Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա քաղաքական ուժերի և, հատկապես, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պաշտպանում և պաշտպանելու է բոլոր այն բարեփոխումները, որոնք ի սպառ բացառելու են հնի վերադարձը և նպաստելու են երկրի իրական զարգացմանը: Այս առումով վաղաժամ ենք համարում հրաժարական տալու վերաբերյալ վարչապետի որոշումը, քանի որ բացառված չէ հակամարտության վտանգը: Բոլոր վիճահարույց հարցերը, այդ թվում ԱԺ-ի արձակման հարցը, պետք է լուծել օրենքի տառին համապատասխան՝ օրինակ հանրաքվեի անցկացմամբ: Մտահոգությունը պայմանավորված է իրական ժողովրդավարական ամուր համակարգ ձևավորելու գաղափարով: Իսկ դրա ճանապարհը մեկն է՝ որքան էլ հանգամանքները չպարտադրեն, օրենքը չխախտել: Հակառակ պարագայում, նույն վտանգը սպասվում է այօրվա իշխանությանը»: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
