««Սանիթեք»-ի աղբանոցից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա». Նիկոլ Փաշինյան
![]() 354 Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 12:35 Լրագրողի հարցին՝ Հանարապետականը նշում է, որ ընտրությունները մայիսին անցկացնելու դեպքում իրենք պատրաստ են իրենց գրավոր համաձայնությունը տալ, որ չեն առաջադրի թեկնածու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչու իրենք պատրաստվում են առաջադրել իրենց թեկնածուի՞ն, եթե այդպես է, իրենք շարունակում են իրավիճակը չհասկանալ: Նրանք մի կողմից ասում են հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել: Եվ սա, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չի և ես կոչ եմ անում ուղղակի այդ ռեժիմից դուրս գալ, որովհետև չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, թե կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին, խանգարել պետությանը, խանգարել երկրին՝ առաջ ընթանալու: Ես կարծում եմ՝ դա լավ դերակատարում չէ, և կոչ եմ անում մեր «Հանրապետական» գործընկերներն՝ ուղղակի դուրս գալ այդ վիճակից»: Դիտարկմանը, թե Հանրապետականները նշում են, որ իշխանությունն աղբամաններով է սպառնում, Ն. Փաշինյանն արձագանքեց. «Սովորաբար, մենք խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը, կարծում եմ, ավելի վտանգավոր է, քան «Սանիթեք»-ի աղբանոցը: «Սանիթեք»-ի աղբանոցից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
