Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Ջասթին Թրյուդո

«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Ջասթին Թրյուդո
802
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 12:35

«Մեր խոսակցության առաջին իսկ րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանում կանադական ներդրումների ակտիվացմանը»: Այս մասին այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ երեկ Կանադայի վարչապետի պատվին տրված ընթրիքին ներկա են եղել նաև կանադացի գործարարներ, ովքեր մտադիր են ընդլայնել Հայաստանում իրենց ներդրումների ծավալը:

Թրյուդոն՝ անդրադառնալով հայ-կանադական ներդրումների հարցին, ասել է.

«Մենք քննարկեցինք մի քանի ոլորտներ, օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքային ծրագրեր, բնական ռեսուրսներ. սրանք են այն ուղղությունները, որոնց մասին մենք շարունակելու ենք առաջիկայում ևս զրուցել: Այցի հենց սկզբից խոսեցինք ներդրումային հնարավորությունների մասին, Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքական են կանադական ընկերությունների, ինչպես նաև կանադահայերի համար»: