Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին (տեսանյութ)
![]() 462 Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 10:00 «Գնում եմ նոր նախարարներին ներկայացնելու և շրջում ենք քաղաքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը Գյուղատնտեսության նախարարությունում ներկայացրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Վարչապետի պաշտոնակատարին ու նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին նախարարությունում ընդունեց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Ներկայացնելով նախարարի պաշտոնակատարին Նիկոլ Փաշինյանն ասաց.«Մեր արդյունաբերությունը հիմա հասել է մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունը չի կարող ապահովել այն հումքը, որն անհրաժեշտ է արտադրության ծավալի համար: Կրկին պետք է անդրադառնանք նրան, որ աղքատության խրախուսումից պետք է անցնել արտադրության խրախուսման: Օրինակ՝ Արարատի մարզում մեզ ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ մթերել օրինակ՝ ազնվամորի և այլն, և կան մարդիկ, ովքեր գործընկերային հարաբերություններ են հաստատել գործարանների հետ և տարիներ շարունակ աշխատում են այդ գործարանների հետ»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե մարդիկ տարիներով համագործակցում են, ուրեմն գործունեության այդ տեսակը շահութաբեր է: «Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում, այո, երկրում կան բազմաթիվ սոցիալտնտեսական պրոբլեմներ, սակայն պետք է դուրս գալ այն մտածելակերպից, որ կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները, այո, պետք է լուծի, սակայն դրանք չեն լուծվի, եթե չկա կառավարություն-հասարակություն կապը»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
