Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին
![]() 577 Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 11:51 «Մեր քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանում: Հայաստանում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որ որևէ բացասական արձագանք չունենա: Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսն այնքան էլ բոյով չի: Այսինքն՝ անթերի մարդիկ չկան և անթերի նշանակումներ չեն լինելու: Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը: Խոսվում է այն մասին, որ այս պաշտոնյան սա է արել, այն պաշտոնյան նա է արել: Ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա: Կապ չունի՝ պաշտոնյա է, թե ոչ: Անցել են ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր արտոնություն օրենքի առջև ունեցած հավասարության իմաստով»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցին, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
