«Ես չեմ եկել փոխելու Ամերիկայի քաղաքականությունը». Բոլթոն
![]() 349 Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 09:35 «Ես չեմ եկել փոխելու Ամերիկայի քաղաքականությունը, այլ եկել եմ առավել լավ ուսումնասիրելու այն»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Նրա խոսքով՝ Բաքվում քննարկվող կարևոր հարցերի թվում էր ահաբեկիչներին աջակցող Իրանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. «Միացյալ Նահանգները հավատացած է, որ խնդրի հաջող կարգավորումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև ռազմավարական հետևանքներ ունի միջազգային առումով»: Բոլթոնի խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման խնդիրը քննարկվելու է նաև այսօր Երևանում, նա հավելել է, որ Իլհամ Ալիևն իրեն հավատացրել է, որ խնդրի կարգավորման կողմնակից է: Ինչ վերաբերում է Վաշինգթոնին, ապա այն լրջորեն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերում որպես Մինսկի խմբի համանախագահերկիր իր դերին: Մենք համոզված ենք, որ և՛ երկու կողմերի, և՛ Միացյալ Նահանգների շահերից է բխում խնդրի խաղաղ կարգավորումը»: Բաքվում Ջոն Բոլթոնին հարց են ուղղվել, թե արդյոք Ալիևի հետ քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների ճնշման խնդիրը, որը հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքներին: «Մենք մեր արժեքները գաղտնի չենք պահում և կարծում եմ նախագահ Ալիևը տեղյակ է դրանց մասին, ինչպես նաև՝ Վլադիմիր Պուտինը»,- նշել է պաշտոնյան: Հավելենք, որ այսօր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկումներ է անցկացնելու Երևանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բոլթոնը ժամանել է Հայաստան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
