Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Հայուհին Իրանում բարձր պաշտոն է ստացել

Հայուհին Իրանում բարձր պաշտոն է ստացել
582
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 16:35

Հայուհի Թալին Մանսուրյանն Իրանի պետական նավթագազային ընկերության (NIOC) Եկամուտների և ներդրումների հանձնաժողովի տնօրեն է նշանակվել, հաղորդում է «Արևելք» պարբերականը՝ հղում անելով Irna գործակալությանը:

Աղբյուրը նշում է, որ Թալին Մանսուրյանի համար այդ պաշտոնը մեծ պատասխանատվություն է, քանի որ երկիրն այժմ գտնվում է տնտեսական ծանր վիճակում:

Իրանի պետական նավթագազային ընկերությունը հիմնվել է 1948թ.: Այն աշխարհում մեծությամբ երրորդն է՝ սաուդական «Aramco» և ռուսական «Газпром» ընկերություններից հետո: