«Ադրբեջանցիների այդ քայլերը հակառակ ազդեցությունն են թողնում». Աշոտ Ասատրյան
![]() 468 Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 15:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական «սև ցուցակը» հակառակ ազդեցություն է ունենում։ Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման այցելել են Արցախը։ Այցը, իհարկե, չի վրիպել Ադրբեջանի աչքից ու նրանց ԱԳ նախարարությունը քննարկում է երկու գործիչներին պետության «սև ցուցակում» ներառելու հարցը։ Ժան-Ժակ Ֆլաոն նույնիսկ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատնից էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ իրեն «ահաբեկիչ» են անվանել։ Նրա խոսքերով ադրբեջանցիների այդ հիստերիկ քայլերն ամբողջությամբ հակառակ ազդեցություն է թողնում, քանի որ այդքանից հետո նա ավելի շատ է սիրում Արցախն ու ավելի է ամրապնդվել Արցախի բարեկամը լինելու իր պատրաստակամությունը։ Ես ճանաչում եմ ևս մարդկանց, ովքեր այցելել են Արցախ, որից հետո հայտնվել են այդ «սև ցուցակ» կոչվածում, բայց դրանից հետո գրեթե բոլորն սկսում են ավելի շատ այցելել ու ավելի շատ սիրել Արցախը։ Ադրբեջանը նման քայլով աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց պարզապես կապում է Արցախի հետ, քանի որ ստիպողաբար հեռու պահելու նրանց այդ փորձը պարզապես ձախողվում է հենց իրենց աչքի առաջ»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
