«Լուկաշենկո-Նազարբաև զույգի դեմարշը կարող է միս ու արյուն ստանալ». Ատոմ Մարգարյան
![]() 585 Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ., 14:40 Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կասկածից վեր է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի անպայման նշանակումը բազմաթիվ առումներով հույժ կարևոր է։ Նախ՝ դա երկրի (ինչպես և՝ Արցախի) ռազմաքաղաքական անվտանգության արտաքին համակարգի կաևորագույն ատրիբուտներից մեկն է, որ ամրագրված պայմանագրահենք ունի։ Այլ է խնդիրը, թե ինչ արդյունավետությամբ է այն գործում։ Մյուս խնդիրը կապված է ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ ներսում կոալիցիոն խմբավորումների ու հատկապես Ղազախստան-Բելառուս երկյակի պարբերաբար դրսևորվող հերթական դեմարշի հաղթահարման հետ։ Այս անգամ այն ուղղված է Հայաստանի հեղինակության դեմ, սակայն անուղղակիորեն նաև հակոտնյա է ռուսական շահերին։ Այն, որ թեʹ Բելառուսի, և թեʹ Ղազախստանի ծեր դիկտատորները Բաքվի ոչ պակաս բռնակալ ղեկավարի շահերի սպասարկուներն են, մեկ անգամ չէ, որ նման իրավիճակներում ի հայտ է եկել ու առաջիկայում էլ այլ դրսևորումներ է ստանալու, պարզ է ի սկզբանե։ Հատկապես «բատկան» առիթը բաց չի թողնում հերթական անգամ շողոքորթելու Ալիևին ու դրա դիմաց ստանալու ադրբեջանական հում նավթի զեղչված մատակարարումների, Ադրբեջանին հարձակողական զենքերի վաճառքի պայմանագրերի հերթական տրցակը։ Այս մոտիվներին ավելացել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հնարավոր դոմինոյի էֆեկտը ամեն կերպ կասեցնելու մղումը։ Հայաստանի լեգիտիմ ու կոմպլեքսներից զուրկ ղեկավարի ազատ ու անբռնազբոս պահվածքը ԵԱՏՄ ու ՀԱՊԿ հարթակներում ու նրա միջազգային հեղինակությունը, ըստ երևույթին, դիկտատորների նշված զույգին հանգիստ չեն տալիս։ Ու այն, որ Լուկաշենկոն տեսախցիկի առաջ ադրբեջանական բանագնացի հետ հանդիպման ընթացքում կարող է իրեն թույլ տալ ուղերձներ, որոնք խաթարում են Հայաստանի հեղինակությունը, ուղղակի ցինիզմի և թուլության նշաններ են։ Նույնը վերաբերում է Բելառուսի ԱԳՆ խոսնակի ջղաձիգ հայտարարությանը։ Ի վերջո, ՀԱՊԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով ու այնպես չէ, որ Լուկաշենկո-Նազարբաև զույգի դեմարշը կարող է միս ու արյուն ստանալ։ Ակամա հիշում ես նախկինում էլ սույններից մեկի այն պահանջը, որով առաջարկում էր մաքսային սահմանով տարանջատել Հայաստանը Արցախից։ Թե ինչով ավարտվեց այդ պատմությունը, հայտնի է բոլորին։ Այս անգամ էլ նույնն է լինելու»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
