«Աշխարհում գիտե՞ք այդպիսի մի ընդդիմություն, որի լիդերը 6 ամիս է՝ չի խոսում». Պետրոս Ղազարյանը՝ Վիգեն Սարգսյանին
![]() 350 Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 11:30 «Ընդդիմության լիդեր Սերժ Սարգսյանը 6 ամիս ա չի խոսացել. Դուք աշխարհում գիտե՞ք այդպիսի մի ընդդիմություն, որի լիդերը 6 ամիս ա՝ չի խոսում»,- «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ դիմելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանին՝ հարց է ուղղել Պետրոս Ղազարյանը: Վիգեն Սարգսյանն արձագանքել է՝ «շատ գիտեմ էդպիսի դեպքեր, բայց եկեք ուրիշ բանի մասին խոսենք, քանի որ Դուք դաշտը մասնակի եք պատկերացնում»: «Ժողովուրդը պետք է որոշի. մենք խնդրում ենք քվե՝ հակակշիռ լինելու համար: Ակնհայտ է, որ այս ընթացքում տեսել ենք խայտառակ զարգացումներ, որոնց մասին խոսել է միայն ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, բոլորը գիտեն, որ նա մեր կուսակցության նախագահն է, լսել ենք իր մանրամասն զեկույցը՝ խորհրդի առնվազն երկու նիստերի ժամանակ, հրապարակել ենք բանաձև՝ հիմնված այդ խոսքի և խորհրդի անդամների խոսքի վրա: Այնպես որ, չեմ կարծում հարց կա՝ խոսել ենք, թե՞ ոչ»,- հավելել է Վիգեն Սարգսյանը: Պետրոս Ղազարյանի արձագանքին՝ «իսկ ինչո՞ւ նա ցուցակում չէ», Սարգսյանն ասել է. «Նորմալ ա, որ լիդերը չգնա ընտրություններին, եթե չի լինելու ԱԺ-ում, քան Ձեր պես՝ ավագանու ընտրությունների ժամանակ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
