«Քանի դեռ ես վարչապետ եմ, նման խնդիրներ չեն լինի». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը չինական հեռուստաալիքին
![]() 507 Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 15:00 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին: Հարցազրույցի սկզբում, խոսելով թավշյա հեղափոխությունից հետո հայ ժողովրդի պահանջների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հեղափոխության գլխավոր գործոնը հայ ժողովրդի ցանկությունն էր՝ լինել հարգված սեփական երկրում: Պետք է հստակ հասկանանք՝ ինչ նկատի ունենք ժողովրդի ցանկություն ասելով: Մի երկրում, որն ունեցել է կոռումպացված կառավարություն, իհարկե, դա խնդիր է, զարգացման և լավ կառավարման խնդիր և անարգանք՝ սեփական ժողովրդի հանդեպ: Եվ կարծում եմ, որ սեփական երկրում հարգված լինելն էր ժողովրդի ցանկությունը»: Ն. Փաշինյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարելու մեկ այլ պատճառ կար՝ ավելի շատ քանակով արտասահմանյան ներդրումներ ներգրավելը: «Ներկայում այդ խնդիրը լուծված է, և կոռուպցիան արմատախիլ է արված: Աշխատում ենք մեր արդարադատության համակարգն իսկապես անկախ և արդար դարձնելու ուղղությամբ»,- ընդգծել է Ն. Փաշինյանը: Հարցին, թե որն է Հայաստանը ներդրումային երկիր դարձնելու ճանապարհը, Ն. Փաշինյանն ասել է. «Երբ քայլում ես Երևանի փողոցներով, տեսնում ես ժպտացող դեմքեր, և դա նույնը չէ, ինչ, օրինակ, 6 ամիս առաջ էր: Մենք ունեցել ենք մի երկիր, որն, օրինակ, խնդիրներ է ունեցել ընտրական համակարգի հետ: Քանի դեռ ես վարչապետ եմ, նման խնդիրներ չեն լինի»: Բացի այդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսել է միջազգային հանրության ընկալումների մասին: «Կարևորն այն է, որ մեր միջազգային գործընկերները հասկանան, որ մեր շարժման մեջ օտար ուժեր կամ աշխարհքաղաքական ենթատեքստ չկար: Նրանք պետք է հասկանան իրողությունը: Իրողությունն այն է, որ դա բացարձակապես հայկական գործընթաց էր: Եվ սա է կարևոր»,- նշել է Ն. Փաշինյանը: Անդրադառնալով կառավարությունում երիտասարդների ներգրավվածությանը՝ Ն. Փաշինյանն ասել է. «Այդ մարդիկ ոչ միայն կառավարման նոր միջոցներ են բերում, այլ նաև փոխում են կառավարության մասին մարդկանց պատկերացումը»: «Որն է վարչապետի ռազմավարությունն ու Հայաստանի ապագայի նրա ծրագիրը, հայտնի կդառնա հաջորդ շաբաթ»,- եզրափակել է չինական հեռուստաալիքի հաղորդավարը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
