«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հոգատարության կարիք ունեն». Ռոբերտ Քոչարյան
![]() 597 Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 17:50 Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հոգատարության կարիք ունեն: Այս մասին այսօր «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Այս անհանգիստ իրավիճակում Հայաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների համար ուղիղ կամ անուղղակի մարտահրավերների վերանայումը սպառնալիք է ներկայացնում: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սոցցանցներն այսօր մեծ հնարավորություն են տալիս հասարակական տրամադրությունների մանիպուլացմանը, թույլ են տալիս հանրության մեջ կասկածի և անվստահության էլեմենտներ առաջացնել, ինչը հանգեցնում է տասնամյակների կապի խափանմանը: Ցանկացած բարեկամություն ջանքեր, էներգիա, ժամանակ և էմոցիաներ է պահանջում: Բարեկամությունն, իհարկե, նաև իներցիա ունի: Սակայն միայն իներցիայով անհնար է զարգանալ: Երկու երկրների բարեկամական հարաբերությունները պարզապես շահերի համընկնում չեն. դա պետական շահերի և մարդկային գործոնի համադրություն է: Այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ջանքեր ենք գործադրում դրանք պահպանելու և զարգացնելու համար»,- իր ելույթում ասել է Ռ. Քոչարյանը: Ելույթից հետո Ռոբերտ Քոչարյանը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին նվիրեց իր գրքերից մեկը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
