«Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի». Կարեն Հովհաննիսյան
![]() 498 Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 07:05 Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունն ընտրություններից հետո բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու: Անկախ ընտրությունների արդյունքներից, մենք առերեսվելու ենք Արցախի խնդրին, բանակցային գործընթացին, իսկ սա իրենից ենթադրում է Հայաստանի վրա տարբեր պետություններից տարբեր տեսքով սպասվող ճնշումներ: Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի: Ճնշումները գալու են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի և միջնորդավորված կերպով: Սկզբանական շրջանում լինելու է տնտեսական ճնշում, այնուհետև սահմանում իրավիճակի լարման տեսքով՝ ընդհուպ ակտիվ ռազմական գործողություններով: Այոʹ, ուզենք թե չուզենք, մենք մի քանի օրից ապրելու ենք այն Հայաստանում, որը թևակոխելու է շատ բարդ ժամանակաշրջան և այլևս մեզ համար նույնիսկ սոցիալական հարցերն են մղվելու երկրորդական պլան: Ի դեպ Ադրբեջանի վրա ճնշումներն արդեն սկսվել են, այնտեղ արդեն տնտեսական ճնշման մեկնրակը տրված է: Այլևս ոչ ոքի ձեռնտու չէ այս կարգավիճիակը, ժամանակները փոխվել են, և տարածաշրջանում խաղացող երկրներին հարկավոր է խաղաղ Հայաստան և Ադրբեջան: Խաղացող երկրներին չի հետաքրքրում թե ինչ ճանապարհով պետք է լինի այն. նրանց հետաքրքրում է միայն կայուն տարածաշրջան, իսկ ճանապարհը, որով անցնելու ենք, որոշվելու է բացառապես ուժի ցուցադրմամբ...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
