«Քոչարյանին ոչնչացրեց «մերժված» Սերժը». Հմայակ Հովհաննիսյան
![]() 348 Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 17:35 Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Արցախի բարձրագույն ղեկավարությանը դեռ 2016-ի ապրիլ ամսին՝ Ստեփանակերտում, զգուշացրել եմ, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղում և իր կաշին փրկելու համար գնալու է «ոչ ստանդարտ քայլերի»: Քայլերից մեկը Սեֆիլյանին ձերբակալելն ու ՊՊԾ-ի գրավումը սադրելն էր, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ կազմակերպելը՝ ժամանակ շահելու ու մինչև 2017-ի ԱԺ ընտրությունները թայմ-աութ վերցնելու նպատակով: Քայլերից մյուսը՝ սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու դիմաց իշխանությունը փոխանցելն էր «այլ ուժերին» ու ժամանակավորապես «ղրաղ» քաշվելն ու մարաղ մտնելը: Չտեսա՞ք, թե ինչպես Սերժը, «ղրաղ քաշված ու մարաղ մտած», չեզոքացրեց և քաղաքական արխիվ ուղարկեց իր բոլոր հակառակորդներին, և մյուս կողմից՝ հետհեղափոխական ԱԺ ընտրությունների մասնակիցներ դարձրեց ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ի կոալիցիոն դաշնակիցներին՝ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին և իր վաղեմի մանր-մունր հաճախորդներին: Եվ, ամենակարևորը, շարքից հանեց իր ամենավտանգավոր հակառակորդին, նրան, ում կողքին էր տարիներ շարունակ և ում տարիներ շարունակ նախանձում էր սև նախանձով՝ ինչպես Համլետի հորեղբայրը նախանձում էր Համլետի հորը: Այոʹ, նա գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանը նրան չէր ներելու 1998-ի իշխանափոխության իմաստը ոտնատակ անելու, հհշական ուժերի կողմն անցնելու և Արցախը դեյտոնյան մի նոր արհավիրքի առջև կանգնեցնելու համար: Եվ թողե՜ք բոլորը իմանան ճշմարտությունը. այսօր ոչ թե Նիկոլն է ձգտում ոչնչացնել Ռոբերտ Քոչարյանին, այլ հենց «մերժված» Սերժը...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
