Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Քվեարկել եմ այս Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների». Վ. Սարգսյան

«Քվեարկել եմ այս Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների». Վ. Սարգսյան
53
Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 10:25

9/47 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀԿ-ի ցուցակը գլխագորող Վիգեն Սարգսյանը: Նա ընտրության եկել էր ընտանիքի հետ:

«Ակնկալում եմ, որ օրվա վերջում կունենանք ավելի համախմբված հասարակություն: Քվեարկել եմ այս Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբեք չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների: Մեզ պետք է ավելի ամուր, արագ տեմպերով զարգացող երկիր, քանի որ մարտահրավերները շատ մեծ են, ունեցած պաշարները՝ ավելի փոքր»,- ասաց Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանն այսօր կմասնակցի ընտրություններին: