«Կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք սկսել են «բարիանալ»». Ստյոպա Սաֆարյան
![]() 514 Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ., 17:30 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի մինչ այժմ գործող, չգրված բայց գործածության մեջ գտնվող, «ռազմավարության տրամաբանությունն» արդեն խնդրահարույց է: Ժամանակին Սերժ Սարգսյանի իշխանությունը մտցրեց եկամուտների հայտարարագրման ինստիտուտը: Ու հանկարծ տեսանք, որ տասնամյակներով ետ գնացած երկրի գործերը մակրո առումով լավ չի, բայց այ, իշխանության մեջ գտնվող մարդկանց անձնական բիզնեսներն ամեն տարի երկնիշ աճ են արձանագրել: Ու Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլատրեց հրապարականացնել թալանածը՝ այն մատուցելով որպես թղթերով կարգին ու օրինական: Այժմյան կառավարության դեպքում այլ բան է նկատվում՝ կոռուպցիայի մեջ մեդարվող անձինք՝ Սաշիկ Սարգսյան, Մանվել Գրիգորյան, Վաչագան Ղազարյան ու այլք, սկսել են «բարիանալ» ու միլիոնների նվիրատվություններ անել պետությանը: Իհարկե, դա նույնպես տեղի է ունենում անցած իշխանությունների սահմանած կանոնների՝ օրենքների պայմաններում: Բայց այսպիսի պայքարը կոռուպցիայի դեմ հղի է մի շարք ռիսկերով. ստացվում է, որ կարելի է թալանել շատ, հանցագործություններ գործել, հետո վերադարձնել քիչն ու վայելել մնացածը: Նոր կառավարությունը և նոր խորհրդարանը պետք է լուծում տան այս հարցին, շտապ փոխեն օենսդրությունը, այլապես նոր կառավարության ու իշխանության անդամներ, ովքեր չեն դիմանա իշխանության գայթակղությանը, կանեն նույնը՝ կթալանեն, վստահ լինելով, որ բռնվելու դեպքում մի մասը վերադարձնելով թե՛ կխուսափեն պատասխանատվությունից, թեʹ կվայելեն մնացածը: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր հայեցակարգը նույնպես հրամայական է»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
