«Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել». Երջանիկ Աբգարյան
![]() 454 Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 11:30 ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում ամերիկյան բիոլաբորատորիաների «պատճառաբանությամբ» ռուսները Հայաստանին ներգրավում են վտանգավոր խաղի մեջ: Նրանք ուզում են մեզ պարտավորեցնել բացառել օտարերկրյա զորքերի առկայությունը Հայաստանում, ձեռքի հետ էլ սղղացնելով մեր ռուսամոլների կողմից Ռուսաստանն օտար երկիր չհամարելու սովորույթը: Այսպիսի պայմանագիր կնքելը ՌԴ-ի հետ նշանակում է արցախյան հակամարտության հարցում զրկվել Արևմուտքի որևէ աջակցությունից: Իսկ միայն հիմարին հայտնի չէ, որ այդ հարցում ևս Ադրբեջանում ռուսական շահերը գերակա են Հայաստանում ունեցած շահերի նկատմամբ: Հայաստանը կտրուկ պետք է մերժի ռուսների այս պարտադրանքը, քանի որ սրանով փաստորեն կրկնվելու է ղարաբաղյան կլանի դավաճանական գործելակերպը: Մեր երկրում ռուսական լինի, թե մի ուրիշ օտար երկրի ռազմական ներկայություն, անընդունելի և մերժելի է: Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել այս տարածաշրջանում, այլապես հանուն ռուսների մենք նորից էշ նահատակ կդառնանք»: ![]() |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09

