«Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է». ՀՀ ԱԳՆ-ն՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին
![]() 399 Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 13:45 Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը պետք է կանխվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, Ա. Նաղդալյանն ասել է. «Արտաքին գործերի նախարարության անունից կարող եմ ասել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում: Դրա մասին վերջերս ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ բարձրաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ զենքի վաճառքն ու մատակարարումն ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանն ու դրա կիրառման սպառնալիքի աճին, և մասնակից պետությունները պետք է այդ առումով վերանայեն իրենց գործելաոճը: Պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է: Եվ ԱԳՆ-ն մշտապես իր օրակարգում է պահում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման օրակարգը: Սպառազինությունների մրցավազքն ուղղակիորեն հանգեցնում է անկայունության աճին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
