Արմեն Աշոտյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
![]() 437 Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 11:10 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը, իր ապաշնորհ կառավարման պատճառով ծագած երկրի իրական խնդիրները թողած, երեկ գոհունակությամբ նշել է, որ այս տարվա ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել: Առաջին հայացքից այս արձանագրումը կարող էր պատեհ թվալ, սակայն իրականում այն ոչ մի կապ չունի հենց Նիկոլ Փաշինյանի հետ: 2017-ի ընտրությունները նույնպես վիճարկելի չէին, այն աստիճանի հստակ էին ու անառարկելի, որ «ԵԼՔ» դաշինքն ընդունեց դրանց արդյունքները, իսկ ՍԴ դիմած ՀԱԿ-ն այդ քայլին գնացել էր պարզապես քաղաքական վրեժխնդրության պատճառով՝ հավաքելով ընդամենը 1.65% ձայն և չունենանլով նրանք վիճարկելու ոչ մի իրական հիմք: Փաստացի ՀԱԿ-ը դիմել էր ՍԴ «փչացնելու» համար 2017-ի խորհրդարանական ընտրությունները։ 2018-ի ընտրություններն աչքի ընկան իշխանական ռեսուրսի օգտագործման, վարչական լծակների կիրառման, ուժայինների միջամտության, Ընտրական օրենսդրության խախտման մամուլում հրապարակված բազմաթիվ ահազանգերով և դեպքերով: Մեր կողմից ՍԴ չդիմելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես անթերի և երանելի ընտրական գործընթացի արձանագրում: Դա իրականում երկրի առջև վերջին ամիսներին ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների գիտակցմամբ արժանապատիվ և պետականամետ որոշում էր: Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությիւնները։ Ով-ով, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես են իրականում անցել դրանք: Ասեմ ավելին, Հայաստանում հերթական և անխուսափելի իշխանափոխությունից հետո շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած և արդյունքների հարյուրավոր զարհուրելի փաստեր, չէ որ դրանք կատարվել են հազարավոր մարդկանց վկայությամբ և մասնակցությամբ, որոնք այսօր գուցե վախենում են խոսել, բայց վաղն իրենց պարտքն են համարելու թոթափել իրենց խիղճը տանջող այդ բեռը և բարձրաձայն պատմել իրականությունը: Ուստի այս ընտրությունները ՍԴ-ում չվիճարկվող առաջին ընտրություններ դիտարկելու մեջ մեր շնորհքն ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
