«Արդյոք նախորդների նման նա նույնպես չի վստահում յուրայիններին․․․». Ավետիք Իշխանյան
![]() 416 Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 17:25 Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՐԴՅՈ՞Ք Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ․․․ 2002թ․ լուծարվեցին ՀՀ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարությունները՝ դառնալով ՀՀ նախագահին կից ծառայություններ, զերծ մնալով որևէ՝ թեկուզ ձևական (նկատի ունեմ՝ խորհրդարանական) վերահսկողությունից։ Այս փոփոխությունները ցույց էին տալիս, որ ՀՀ նախագահը չէր վստահում նույնիսկ իր իսկ կողմից նշանակված նախարարներին, առավել ևս, արտաքուստ իրեն «հպատակ» կուսակցություններին։ Եվ այդ ժամանակից ի վեր Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայություններն իրականացնում էին ոչ թե օրենքով նախատեսված գործողություններ, այլ կատարում էին նախագահի հրահանգները՝ լինելով նրա անձնական գվարդիայի երկու ստորաբաժանումներ։ Սահմանադրական փոփոխություններից հետո այդ նույն ծառայությունները դարձան վարչապետի անձնական գվարդիաները։ Հույսեր կային, որ հեղափոխությունից, առավելևս ընտրություններից հետո նոր կառավարության կառուցվածքում նորից կվերականգնվեն վերոնշյալ երկու նախարարությունները․․․Բայց՝ ոչ, լուծարվում և միավորվում են տարբեր նախարարություններ, հանրությունը բուռն քննարկում է դրանց նպատակահարմարությունը, բայց ոչ մի խոսք Ոստիկանության և ԱԱԾ-ի մասին։ Ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ունի ավելի քան 70%-անոց մեծամասնություն և «կառուցողական» ընդդիմություն։ Արդյոք իր նախորդների նման նա նույնպե՞ս չի վստահում յուրայիններին․․․»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
