Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Մանվել Գրիգորյանը չի զրկվել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Մանվել Գրիգորյանը չի զրկվել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
320
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 16:10

Այսօր կայացել է Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստը: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը երեկ այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ վաղն՝ Արմավիրի ավագանու արտահերթ նիստում, կքննարկվի Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելու հարցը»:
Այսօր՝ նիստի ժամանակ, արմավիրցիները ներկայացրել են հանրության այդ պահանջը, սակայն ավագանու անդամները փաստել են, որ օրենքին հակառակ որոշում չեն կարող ընդունել: Նրանք քաղաքացիներին խնդրել են՝ իրենց 10 օր ժամանակ տրամադրել, որպեսզի հարցը քննարկվի: Հարցն օրակարգում զետեղելը և որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելը, բացառապես ավագանու իրավասությունն է: Նշենք, որ հարցն ավագանու արտահերթ նիստի օրակարգում չի եղել, այլ այն բացառապես արմավիրցիների նախաձեռնությամբ է նիստին ներկայացվել: Արմավիրի քաղաքապետը չի բացառել, որ Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելու համար կգումարվի արտահերթ նիստ: