«Պարզվում է՝ Սերժի հագով կարած Սահմանադրությունը Նիկոլի հագին քիփլիկ նստել է». Գարեգին Միսկարյան
![]() 584 Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 12:15 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի լավ նորությում ունեմ, մի՝ վատ։ Սկսեմ լավից... Լավը էն է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Վատն էն է, որ շարունակվում են փորձերը Սերժի պրոյեկտներն իրականանացնելու, օրինակ՝ Ամուլսարի շահագործումը։ 3000 հոգի Ջերմուկի բնակիչ, պահանջ են ներկայացրել ու ավագանին որոշում է կայացրել, որ իրենք ուզում են ապրել առողջ միջավայրում։ Չեն ուզում, որ իրենց մոտ էլ Ալավերդու, Քաջարանի նման քաղցկեղի ցուցանիշը դառնա աշխարհում առաջատարներից ու, որ Ջերմուկի տարածքում մետաղական հանք չի շահագործվելու։ Բայց... Բայց փոխվարչապետի օգնականն ու Լիդիանի ֆեյքերը որոշում են, որ դա ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է։ Ասել է, թե՝ էդ մարդիկ ո՞վ դառան, որ որոշեն, թե ինչ միջավայրում են ուզում ապրել։ Սահմանադրությունը նման բան չի նախատեսում։ Պարզվում է, որ Սերժի հագով կարած Սահմանադրությունը բավականին էլ լավ է ու Նիկոլի հագին քիփլիկ նստել է, իսկ էդ տարածքում ապրող մարդիկ, ինչպես կային «արտասահմանադրական»՝ էսպիսին էլ մնացել են... Ի՞նչ էի ասում... մի լավ նորություն ունեմ, մի՝ վատ։ Լավը էն է, որ Ամուլսարը հանք չի դառնալու, վատը՝ որ նոր կառավարությունը չի ցանկանում հաշվի նստել էդ իրականության հետ ու դա կարող է թանկ նստել բոլորիս վրա, բայց առաջին հերթին նոր կառավարության»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
