«Բռնապետական համակարգում ո՞նց կարող էին արձակել մեկին, երբ չկա գործարք». Զ. Փոստանջյան
![]() 282 Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 15:10 «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ներկա է գտնվել «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությանը: Ընդմիջման ժամանակ նա պատասխանել է մի խումբ լրագրողների հարցերին: «Այն անձը, ով այսօր իբրև թե արդեն իսկ իշխանությունն է ղեկավարում, չգիտենք՝ այդ անձն ինչպե՞ս է այդտեղ հայտնվել: Եկեք 2011թ. վերադառնանք ու տեսնենք՝ ինչպե՞ս Փաշինյանին արձակեցին: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման ու նրա նկատմամբ պետք է կիրառվեր համաներում ու պատժի չկրած մասը կրճատվեր կեսով, որը կազմելու էր 3,5 տարի, բայց նա այդքան չի անցկացրել խցում. ո՞րն էր այդ գործարքի հիմքն ու ինչպե՞ս էին նրան արձակել: Բռնապետական համակարգում ո՞նց կարող էին արձակել մեկին, երբ չկա գործարք»,- ասել է Փոստանջյանը՝ շարունակելով. «6 ամիս Նիկոլ Փաշինյանը համատեղ բնակվում էր գրեթե նույն տանիքի տակ Սերժ Սարգսյանի հետ, ու իհարկե, ի հայտ կգան փաստեր. հենց այնպես չի լինում, երբ բռնապետը փոխանցում է իշխանությունն ու ասում՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»»,- եզրափակել է «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
