Ի՞նչ կենսագրություն ունի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը
![]() 942 Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 15:05 ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի կենսագրությունը. Ծնվել է 1980թ. հունվարի 5-ին Երևանում: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ: 2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ: 2004-2010թթ. եղել է «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի հիմնադիր-սեփականատեր: 2006-2007թթ.՝ «Սիթի FM» ռադիոկայանի «Ֆելիչիտա» եւ «Չի կարող պատահել» ռադիոնախագծերի հեղինակ եւ վարող: 2008թ. մասնակցել է European Education & Research Center-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ. եղել է երաժշտական պրոդյուսեր, «TV5» հեռուստաընկերությունում աշխատել է սերիալի տնօրեն-պրոդյուսեր, հաղորդավար, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝ հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ դերասան: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, «ԱլաԲալաՆիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսեր: 2011թ.՝ «No comment» ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր: 2011 թվականին «Բարեւ Երևան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է: 2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ: 2017-2018թթ.՝ Երևանի ավագանու անդամ («Ելք» դաշինք): 2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 15-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
