«Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում մինչ օրս պաշտոնավարում է Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը». Ա. Բաբաջանյան
![]() 373 Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 10:55 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ դիվանագիտական կորպուսում նախորդ ռեժիմի պատճառով ստեղծված իրավիճակին. «Քոչարյան-Օսկանյան տանդեմը ՀՀ արտաքին քաղաքականությունը հետևողականորեն ոչնչացրեց դրա հիմքում դնելով հայտնի կոմպլեմենտարիզմի թեզը՝ ձևախեղելով ՀՀ ինքնիշխանության արտաքին քաղաքական օրակարգը: Նույնը շարունակվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Մարտի 1-ի ոճրագործությունից հետո ներքին լեգիտիմության զրոյական մակարդակը միայն կարող էր ստիպել ՀՀ-ին ներքաշվել ֆուտբոլային դիվանագիտության կամ հայ-թուրքական արձանագրությունների արկածախնդիր գործընթացի մեջ...»: Բաբաջանյանի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն ապականվել է նաև նրա համար, որ տարիներ ի վեր ՀՀ դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձինք. «Ամենախնդրահարույց նշանակումներից եղել է, թերևս, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով, ըստ ուկրաինացի դինավագետների, տարիներ իր վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով ու տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով: Գանք Վրաստան: Այդ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակեց և ու մինչ օրս պաշտոնավարում է ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը»,- ասաց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
