«Վրաստանում ծայր առած հակահայ տրամադրությունները կանխել է պետք». Արտյուշ Գրիգորյան
![]() 306 Շաբաթ, 26 հունվարի, 2019 թ., 17:30 «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանում ծայր առած հերթական հակահայ տրամադրությունները կանխել է պետք հիմնովին։ Դրանք այս անգամ առաջացել են այն բանից հետո, երբ Ջավախքի Բուղաշեն գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի մասնակցի կիսանդրին, այնուհետև Ավստրիայում զբոսաշրջային ցուցահանդեսից տարածվեց Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող մի լուսանկար՝ որտեղ կա Հայաստան գրությունը, իսկ Վրաստան գրությունը կադրում բացակայում է։ Հատկանշական է, որ երբ հայկական կողմից քայլեր են արվում, զորօրինակ լինում են բարձրաստիճան այրերի այցելություններ, որը ենթադրում է հայ-վրացական հարաբերությունների որոշակի ջերմացում, դրան անմիջապես հետևում է հայատյացության քարոզն ու վիրավորանքները։ Ովքե՞ր են հրահրում՝ դժվար է հստակորեն ասել․ թուրք-ադրբեջանական լոբբինգ, դրան նպաստող վրացական լրատվամիջոցներ ու որոշ քաղաքական գործիչներ, հնրավոր է նաև ներքին հայտի ու անհայտ ուժեր, որոնց մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Վրաստանի հայկական համայնքը՝ Ջավախքից սկսած, Թբիլիսիով շարունակվելով միչև Աջարիա, պետք է ինքակազմակերպման ու միասնականության բարձր ուղենիշ սահմանի ու քայլ առ քայլ հասնի դրան, և թույլ չտա, որ ինչ-որ ուժեր փչացնեն հայ-վրացական հարաբերությունները։ Իսկ հայկական կողմը հուսով ենք արագորեն կձևավորի միջխորհրդարանական ու միջկառավարական հանձնաժողովները և վրաց գործընկերների հետ հանդիպումներին բաց տեքստով անդրադարձ կլինի նաև այս հարցերին ու կպահանջվեն լուծումներ՝ ելնելով համերաշխության, բարեկամության սկզբունքներից ու տրամաբանությունից»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
