«Հուսով եմ՝ կլինի գազի գնի նվազում». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)
![]() 376 Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 14:15 Հայաստանը հետաքրքրված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցով: Այս մասին РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդպիսով վարչապետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանը մտադի՞ր է միանալ այն երկրներին, որոնք կողմ են Ռուսաստանից էներգակախվածության կրճատմանն ու դիտարկում են այնպիսի ծրագրեր, ինչպիսին է «Հյուսիսային հոսք-2»-ը՝ որպես սպառնալիք սեփական անվտանգության համար: «Ցավոք, Հայաստանում չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2» գազատար: Հետաքրքրված ենք մեր երկրում ևս ինչ-որ տարանցիկ գազատարի կառուցման հարցով, որն, օրինակ, գազ կամ նավթ կտեղափոխեր Ա կետից Բ կետ: Այդ իսկ պատճառով մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Խոսելով գազի գնի թեմայի մասին՝ վարչապետն ասել է. «Գիտեք՝ եվրասիական տարածքում զգայուն հարցերից մեկն է: Ամեն դեպքում, 2019-ին հայ սպառողների համար գազի գինը չի փոփոխվի, և այս տարվա ընթացքում կշարունակենք քննարկումները՝ գազի գնի շուրջ համաձայնության հասնելու նպատակով»: Լրագրողի դիտարկմանը, թե մեկ տարի անց, ամենայն հավանականությամբ, գազի գինը Հայաստանի համար կարող է բարձրանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում, ընդհակառակը, հույս ունեմ, որ գազի գնի իջեցում կլինի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
