«Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում». Gazeta
![]() 1123 Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 11:40 Ռուսական Gazeta պարբերականը հոդված է հրապարակել «Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում» վերնագրով: Պարբերականը պատմում է Միության և Հայաստանի միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, սակայն վարչապետի պաշտոնում փոխեց իր դիրքորոշումը: «Փաշինյանն այժմ ցանկանում է, որպեսզի Միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունն արդյունավետ լինի: Նա նշում է իր նախկին դժգոհությունները, սակայն այժմ մեղմ է արտահայտվում»,- գրում է պարբերականը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նշում է հոդվածագիրը, «Մոսկվային կարող է դուր չգալ ԱՄՆ-ին ներգրավվելու Փաշինյանի փորձերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների ֆոնին»: «Փաշինյանը նաև դժգոհում է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումից»,- նշում է Gazeta-ն: Պարբերականը հիշեցնում է նաև, որ պաշտոնական Երևանը Փաշինյանի իշխանության օրոք «ոչ բարեկամական» քայլեր է ձեռնարկում (հոդվածագիրը նկատի ունի քրեական գործերը ռուսական քաղաքական և գործնական շրջանակների հետ կապ ունեցող հայկական էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ): Ի վերջո, պարբերականի խոսքով, «հայկական կողմը չի արգելում ցույցերը Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց»: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
