Վրաստանի ԱԳՆ-ն առևտրային նոր միջանցքների մասին կեղծ տեղեկություն տարածելու համար մեղադրել է «Коммерсант»-ին
![]() 1290 Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 13:05 Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին անդրադարձել է ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով պլանավորվում է առևտրային նոր միջանցքներ ստեղծել: «Հերթական ապատեղեկատվությունը, որը տարածել են ռուսական ԶԼՄ-ները, և որն աջակցում են մեր ընդդիմախոսներն ու Վրաստանի նախկին նախագահը: Նման քննարկումն անընդունելի է, քանի որ այն իրականության հետ որևէ կապ չունի»,- ասել է Զալքալիանին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագիրը «ենթադրում է տարանցիկ միջանցքների մոնիթորինգ, իսկ մնացած ամեն ինչ սուտ է»: Հիշեցնենք, որ «Коммерсант»-ն ավելի վաղ «Նոր միջանցքներ Հայաստանի համար. Ռուսաստանն ու Վրաստանն ավարտին են հասցրել քննարկումները» վերնագրով հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Մոսկվան և Թբիլիսին ավարտին են հասցրել 2011թ. ստորագրված «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները: Համաձայնագիրը ստորագրվել էր 2011թ. նոյեմբերի 9-ին Ժնևում, դա փաստաթղթերի փաթեթի մի մասն էր, որը կնքվել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության գործընթացների ժամանակ: Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է դարձել 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային 3 միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել, Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել դրա իրականացման համար: Պարբերականը հայտնել էր նաև, որ համաձայնագրի մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
