«Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ չկա՞». Էդուարդ Շարմազանով
![]() 517 Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 10:25 ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միʹ արեք, պարոնայք։ Սիրելի հայրենակիցներ, թեʹ ապրիլի 17ին, թեʹ մայիսի 1-ին, վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ- ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։ Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։ Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ ում դարձավ օտար և "изгой": Հիմա Նիկոլը, շրջանցելով ԱԺ ն, Սիրիա զորք է ուղարկում։ Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ չկա՞։ Ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։ Այսպես այլևս չի կարող շարունակվել։ Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։ Հ.Գ. Թեʹ զինվորի սպանությունը թաքցնելու,և թեʹ Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
