Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ռուսներն ուզում են երկաթուղուց հրաժարվել. «Հրապարակ»

Ռուսներն ուզում են երկաթուղուց հրաժարվել. «Հրապարակ»
575
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 09:30

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։

Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ Մասնավորապես, ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ եւ նյութերը փոխանցել Քննչական կոմիտեին։ Սա բարկացրել է ռուսական կողմին։

Բանն այն է, որ հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին պայմանագրում շեշտված է, որ եթե ՀԿԵ-ն պատշաճ չի կատարել իր պարտավորությունները, ապա ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ կառավարությանը վճարել «դրամական միջոցների հանրագումար՝ չգերազանցելով 57.000.000 (հիսունյոթ միլիոն) ԱՄՆ դոլար»:

Մանրամասները՝ թերթի համարում: