Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին
![]() 406 Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 16:30 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի օր է հետևում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել: Այդ քննարկումներին վարչապետի եզրափակիչ ելույթին ուզում եմ առանձին անդրադառնալ: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից: Այոʹ, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար: Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա: Նույն Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը, առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է: Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարոթյան ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին: Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում: Ի մի բերելով այս քննարկումները և կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայսատանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքին: Հ.Գ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
