«Ծրագրի քննարկումն ինձ հիշեցնում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տարածել. «Երեկ ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Ծրագրի քննարկումն ինձ հիշեցնում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը, տեղ-տեղ էլ՝ կոլխոզի ակտիվի ժողովներ: Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Փաշինյանը փորձեց կարևոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը կրկնակի կամ երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Փաշինյանը որոշել է հասարակության հետ նոր քայլերթ սկսել՝ արդեն հանուն տնտեսական հեղափոխության: Իբր՝ այս տասն ամիսների ընթացքում բոլոր խոստումները կատարել է, հիմա էլ նոր քայլերթ է սկսում: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է. ժողովուրդը նույն գետը երկրորդ անգամ չի մտնի, որովհետև այս տասն ամիսները բավարար էին գիտակցելու, որ Փաշինյանի գլխավորությամբ նոր իշխանությունը ոչ միայն որևէ խոստում չի կատարել, այլ նրանց իշխանության շրջանում մեր հասարակ քաղաքացու կյանքը վատացել է»:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11909:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
360Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44422.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54