«Այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում». Հրանուշ Խառատյան
430 Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 03:15 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»... Ի՞նչ իմաստ ունի՝ «Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18.5 միլոն դոլարին համարժեք գումար» ձևակերպումը, որը հաստատվել է «ՀՀ կառավարության աշխատակազմից»: Կոնկրետ ո՞ւմ, և որպես ի՞նչ է կամավոր և անհատույց փոխանցվել՝ ՀՀ կառավարությա՞նը, ՀՀ պետբյուջե՞, «բարեգործությո՞ւն», «բարի կա՞մք», «անօրինական յուրացրած գումարների մի մասի վերադա՞րձ»... Այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»: Ինչո՞ւ, օրինակ, այս մեծ բարեգործը «կամավոր» և «անհատույց» փոխանցում չի արել համահայկական վերջին դրամահավաքին, բայց արել է «պետությանը»: Պետությունն ընդունո՞ւմ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու: Օրինակ՝ մեղքերի թողություն: Կամ՝ ինչ-որ կոնկրետ հանցագործության թողություն: Պետությունը ես եմ, պետությունը ՀՀ քաղաքացիներն են, նա ՀՀ պետությանը կամավոր և անհատույց ոչինչ չի փոխանցել, կոնկրետ ո՞ւմ կամ պետության ո՞ր կառույցին է փոխանցել: «Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»... ՀՀ կառավարության աշխատակազմը կարո՞ղ է «կամավոր անհատույց փոխանցում» բառերի չակերտները բացել»: |
«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
145Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
216Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
217Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
176Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
201Երեկ, 09:36«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
38322.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
42722.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
46821.04.2024, 16:18