Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Որտե՞ղ են մնացածը». Կարեն Հեքիմյան

«Որտե՞ղ են մնացածը». Կարեն Հեքիմյան
749
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 06:20

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կերպ հասկացանք, որ պարոնայք Լֆիկը, Սաշիկը և, հետևաբար, Սերժիկը, Կլասիկը, կաթողիկոսը, ԲՀԿ-ն, պղնձամոլիբդենային կոմբինատը, Կոստանյան Գևորգը և անգամ Պուշկինի անվան դպրոցը համագործակցում են գործող իշխանության հետ: Ինձ մեկ այլ բան է հետաքրքրում՝ որտե՞ղ են մնացածը, օրինակ, պարոնայք Տարոնը, Խաչատրյան Գագիկը, Լիսկան, Թոխմախը, Նեմեցը, Մուկը և այդօրինակ մյուսները: Սրանք մի տեսակ մոռացվեցին և, համենայնդեպս ինձ մոտ, տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ կա միայն Մարտի 1: Իհարկե, մարտիմեկյան ոճրագործության կազմակերպիչները պետք է պատժվեն, սակայն ո՞վ ասաց, որ մնացածը, այդ թվում գործող իշխանության հետ համագործակցողները, ներման են արժանի: Համենայնդեպս ես նրանց չեմ ներում: Առայժմ այսքանը»: