«Մտեք Աշոտյանի հոգեկան դրության մեջ». Արման Մուսինյան
![]() 375 Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 10:10 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտեք Աշոտյանի հոգեկան դրության մեջ: Հեշտ չի լինել Աշոտյան: Մարդն այդքան խելք ունի ու հասկանում է, որ իրենք. - պատմության մեջ մնալու են, որպես ժողովրդի արյունը թափած կուսակցություն/իշխանություն, - էս երկրին ու ժողովրդին չեն ժառանգել գեթ մեկ մնայուն արժեք, - փաստացի հողը տվել են, հիմա փորձում են հող գրավողին հայրենասիրություն սովորեցնել, - խեղել են մեր բոլոր պետական արժեքներն անխտիր, - բառիս բուն իմաստով կերել են երկիրն ու ժողովրդին մատնել պանդխտության, - հասարակությանը չեն տվել գեթ մի օգտակար միտք ու թեզ, բացի էժան ու ճոռոմ հայրենասիրական դատարկաբանությունից: Հիմա մարդը սթրես է տանում, որ աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս և իրավական գնահատական են ստանալու իրենց իշխանության գործունեության հանցավոր դրվագները: Էդ մարդուն էլ հասկացեք: Պետք է լղոզի, սուտը խառնի իրականին (ու ստանա մի էնպիսի աղճատում, որ մարդիկ գլուխ չհանեն), իր ֆանտազիաները հասարակությանը ներկայացնի, որպես իրականություն: Սպառնա, որ կկծի, քացի կտա, կբողոքի մարզխորհուրդ: Հանգիստ նայեք դրան. դա հի՜ն կովկասյան ավանդույթի մաս է: Այս ամենում միակ հուսադրողն այն է, որ Աշոտյանը մասնագիտությամբ բժիշկ է և սթրեսն ու ներքին հոգեկան տվայտանքները հաղթահարելու հարցում կարող է և չակնկալել հասարակության աջակցությունը»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
