«Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է». Էդուարդ Շարմազանով
![]() 814 Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 10:45 ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսած 18-րդ դարի սկզբից, իսկ ավելի ստույգ՝ Իսրայել Օրու նախաձեռնությունից սկիզբ դրվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, որը ժամանակի ընթացքում վերաճեց դաշնակցային ամուր հարաբերությունների: Հայաստանի նորագույն պատմության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնույթը կարևորվել է թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից: Ակնհայտ է,որ այդ հարաբերությունների դաշնակցային բնույթը բխում է մեր երկու պետությունների շահերից: Ապրիլ-մայիսյան Նիկոլի իշխանազավթման օպերացիայից հետո ես բազմաթիվ առիթներով իմ մտահոգությունն եմ հայտնել այդ հարաբերություններում առկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Փոխարենը՝ լսել եմ Նիկոլի հավաստիացումները, թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել: Հիմա ամեն ինչ հերթով... Լավրովը հայտարարում է, թե Հայաստանի նոր իշխանությունը մի բան ասում է, իսկ մեկ այլ բան անում: Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է: Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են Բելառուսին այս հարցում: Գազի գինը սահմանին թանկանում է: Եվ վերջապես, առաջին անգամ Ռուսաստանի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները մասնակցում են այսպես կոչված Խոջալուի հիշատակի միջոցառումներին: Սա՞ է ձեր փայլուն հարաբերությունները, պարոնա՛յք: Տարօրինակ է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարության ընդունելությանը չի արժանացել: Հ.Գ. Ասել և ասում եմ՝ В политике главное не болтовня, а эффективность»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
