«Հորդոր որոշ չինովնիկների». Ալեն Ղևոնդյան
![]() 510 Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 18:10 Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրան ՀՀ վարչապետի այցը շատ բարդ ժամանակահատվածում է: ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ սանկցիաներ է խստացնում, ԵՄ գործընկերներին ստիպում, որ Իրանի հետ հարաբերությունները սառեցնեն: Ջ. Բոլտոնը գալիս է Հայաստան մեզ իրազեկելու, թե Իրանի շուրջ իրենց ծրագրերում մենք ո՞ւմ հետ ենք... Հետո վարչապետի անհաջող ձևակերպում «Իրանի սահմանը փակելու» հետ կապված: Շատ ավելի ուշ ԱԺ-ում հնչեցված «Իրանը ավտորիտար երկիր է» հայտնի արտահայտություն: Իրանի Գլխավոր շտաբի պատասխանը «Ադրբեջանի բռնակցված հողեր» ձևակերպմամբ: Ու այդ ամենից որոշակի ժամանակ անց, երբ ԼՂ հարցում Դավոսում ոչ առանց ամերիկյան միջնորդության հանդիպում Ալիևի հետ, որը գործնականում ոչինչ չի տալիս՝ հանդիպումից արդյունքներ ակնկալող կազմակերպիչներին/դիմացի կողմին: Այս ամենից հետո Հայաստանը զորախումբ է ուղարկում Սիրիա: ԱՄՆ-ի կոշտագույն արձագանք-գնահատականը դրան չի ուշանում: Եվ սա ռուս-ամերիկյան աննախադեպ սրված հարաբերությունների ու հայաստանյան մեդիա դաշտում տիրող «բարդակ»-ի համատեքստում: Այս ամենի վերջնարդյունքում՝ երեկ Իրանում հայտարարվում է, թե նպատակ կա Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տարանցիկ գազամուղ կառուցել նաև ռուսների ներգրավվածությամբ: Բարդ ու խճճված փուլ ենք մտել, որ վերջում հայտնի չէ, թե ինչով կավարտվի: Ուստի հորդոր որոշ չինովնիկների ու ԱԺ որոշ պատգամավորների՝ աշխատեք արտաքին քաղաքական թեմաներով կամ առհասարակ չխոսել, կամ շատ զգույշ խոսել՝ հնչեցվելիք թեզերը ճշգրտելով ԱԳՆ-ի ու Կառավարության համապատասխան ստորաբաժանման հետ...»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
