«Ես հիանում եմ Ձեր վճռականությամբ». Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 418 Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 16:10 Քիչ առաջ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: «Ես հիանում եմ ժողովրդավարություն և տնտեսական զարգացում Ձեր երկրին բերելու Ձեր վճռականությամբ, որից բոլորը կշահեն: Վստահ եմ, որ քայլեր եք ձեռնարկելու ժողովրդավարությունն առաջ տանելու և Ձեր ժողովրդի համար բարեկեցություն բերելու ուղղությամբ: Մտադիր ենք աջակցել ձեզ և օգնել Հայաստանի ժողովրդին: Ակնկալում ենք Ձեր վճռականությունը տեսնել ներքին բարեփոխումների իրականացնելու համար, և մենք պատրաստ ենք տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել: Մենք ողջունում ենք Ձեր վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում և օրենքի գերակայություն սահմանելու հարցում: Ձեզ հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Ինձ հույս է ներշնչում բանակցային գործընթացն ու երկու կողմերի շփումները: ԵՄ-ը շարունակում եմ հավատալ, որ այս ստատուս քվոյի պահպանումը երկար չի կարող պահպանվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել հարցին՝ միջազգային օրենքի տառին համապատասխան: Պարո՛ն վարչապետ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն արժեքավոր ներդրման համար, որ Հայաստանն ունի Արևելյան գործընկերության ծրագրում, որը վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցել: Եվ, վերջապես, թույլ տվեք մեկ մեկնաբանություն անել այսօր նախագահ Մակրոնի արած դիտարկման վերաբերյալ: Ես ցիտում եմ նրա խոսքը. «Ինձ դուր է գալիս նրա մտածելակերպը, և շատ կարևոր է պայքարել հակաեվրոպական ուժերի դեմ, որոնք փորձում են խարխլել ԵՄ-ը, ինչպիսին, օրինակ, Բրեքսիթի դեպքում տեսանք: Եվ ևս մեկ կարևոր ցիտատ. «Մեր առաջին ազատությունը ժողովրդավարական ազատությունն է»: Պետք է փաստել, որ մենք պետք է պայքարենք հակաեվրոպական ուժերի դեմ, որոնք փորձում են ազդել եվրոպացիների ընտրության իրավունքի վրա: Թերևս դա կարող է տեղի ունենալ մայիսին Եվրոպայի ընտրությունների դեպքում, և դրա համար կոչ եմ անում ԵՄ մեր գործընկերներին մեզ հետ համագործակցել մինչև ընտրություններից առաջ և հետո: Չենք կարող հույսով սպասել ԵՄ ռենեսանսին, այն պետք է հենց հիմա սկսվի»,- ասել է Դոնալդ Տուսկը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Տուսկին ջերմ ընդունելության և կառուցողական քննարկումների համար՝ ասելով. «Ցանկանում եմ ընդգծել մեր և ԵՄ միջև բարձր մակարդակի հարաբերություններն ու փաստել, որ Հայաստանը վճռական է տրամադրված ԵՄ հետ համագործակցությունը շարունակելու հարցում: Մեր քննարկումների ընթացքում խոսեցինք նաև Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք միջազգային հանրության կողմից որակվեցին որպես եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանող: Մենք գիտենք, որ այս ընտրությունների հանդեպ հանրային վստահություն կա, և այս առումով բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն այս ընտրությունների հաջող կազմակերպման հարցում: Դրանք ավելի են մերձեցրել Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Շարունակում ենք աշխատանքը ԵՄ հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակում: Քայլեր ենք ձեռնարկում մեր ժողովրդավարական ձեռքբերումները էլ ավելի առաջ տանելու համար: Ուրախ ենք տեսնել, որ մեր գործընկերները մեզ հետ համանման օրակարգ ունեն: Քննարկեցին Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ու գտանք, որ այն մեր բարեփոխումների օրակարգն առաջ տանելու կարևորագույն գործիք է: Դեռևս սպասում ենք այդ համաձայնագրի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացմանը: Այս համատեքստում քննարկել ենք համաձայնագրի վավերացման գործընթացի արագացմանն ուղղված քայլերը, քննարկել ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը թույլ կտա մոտ ապագայում ՀՀ քաղաքացիներին ազատ կերպով ճանապարհորդել ԵՄ երկրներ: Եվ հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ է կայացվելու: Հայաստան-ԵՄ երկխոսությունը շարունակվելու է և էլ ավելի է ուժեղանալու: Եվս մեկ անգամ շնորհակալություն»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
