«ԵՄ-ն պատրաստ չէ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները: «Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է մեզ աջակցել բարեփոխումների ու ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այս համագործակցության մեջ ԵՄ-ի ու մեր կողմից չկա աշխարհքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է: Կա մի նրբություն, որտեղ պետք է առաջիկայում կարևոր որոշումներ իրականացվեն: Խնդիրը հետևյալն է՝ այսօր ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին, տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակն է, որ ՀՀ-ում ճանապարհները բերվեն եվրոպական չափանիշների, ինչպես նաև Հյուսիս-հարավի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացվեն: Հաջորդը՝ ջրամբարաշինության ծրագրեր իրականացնելու մեծ պլանն է: Չափազանց կարևոր է Սևանա լճի ու Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ, ջրերի մաքրման համակարգ ստեղծելը: Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է՝ հատկապես սեյսմիկ առումով»: Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ չէ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով ու ակնկալում է, որ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը. «Մեր առաջնային խնդիրն է եկամուտների ավելացումը՝ վարչարարության, տնտեսական զարգացման, արտաքին միջոցների ներգրավման միջոցով»,- հավելել է վարչապետը:

Wildberries-ը գործարկել է վաճառողների համար լրացուցիչ աջակցության մեխանիզմներ
625Երեկ, 21:04
«Վարկային համաներումը շքեղություն չէ»․ Հրայր Կամենդատյան
51318.07.2026, 16:48
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
53118.07.2026, 15:28
«Ծառուկյան Գագիկի «ունեզրկման» գործընթացին զուգահեռ, իրականացվում է Սոկոլով Կոնստանտինի «հարստացման» գործընթացը»․ Կարեն Հեքիմյան
55318.07.2026, 14:42
«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը՝ կասկածելով դրանց հայկական ծագման մեջ
113317.07.2026, 15:16
«Ո՛չ հանքին»․ լարված իրավիճակ՝ Ստեփանավանում (տեսանյութ)
41417.07.2026, 14:36
«ԵՄ չափանիշներին չհամապատասխանող ապրանքը կարո՞ղ է վաճառվել ՀՀ-ում»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին (տեսանյութ)
39317.07.2026, 13:36
«2025թ․ մարտից հնարավորությունը կար, ինչո՞ւ չի կիրառվել»․ հարց՝ Տիգրան Պետրոսյանին (տեսանյութ)
39517.07.2026, 13:12