«Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ փորձեց որոշակիացնել Հայաստանի դիրքորոշումները»․ Արտակ Զաքարյան
![]() 333 Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 10:25 ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձամբ ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Այն կարևոր էր որպես մեսիջ ներքին լսարանի համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համար և վստահ եմ նաև ադրբեջանցիների համար: Ի՞նչ է փաստացի ասում Հայաստանի վարչապետը. Նախ, նշում է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ առանցքային հանգամանք է: Համաձայնվելով Փաշինյանի հետ նշեմ, որ իրականում այս մոտեցումը կարևոր հանգամանք է և առավել քան ակնհայտ է: Բանակցությունները կարող են լիարժեք և արդյունավետ լինել երբ Արցախը ևս, որպես լիիրավ կողմ կմասնակցի դրանց: Հայկական կողմն անընդհատ պնդել է, որ որևէ տարբերակ ընդունելի լինել չի կարող եթե Արցախը որոշիչ մասնակցություն չունենա բանակցային գործընթացում: Եթե մեր իշխանությունները հենց հիմա են ուզում Արցախին ներգրավվել, ապա նախ անհրաժեշտ է դիվանագիտական ու քաղաքական խողովակներով համոզել պաշտոնական Մոսկվային, Փարիզին և Վաշինգտոնին ընդունել այս մոտեցումը և դրանով հանդերձ համոզել կամ նույնիսկ պարտադրել Ադրբեջանին որպեսզի վերջինս կարգավորման տարբերակների շուրջ բանակցի նաև Արցախի իշխանությունների հետ: Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանի կառավարությանը իրականացնել դա թե՞ ոչ, դեռևս հարց է: Իսկ կընդունի՞ այս մոտեցումը Ադրբեջանը թե՞ ոչ, էլ ավելի մեծ հարց է: Այնուամենայնիվ, անկախ նրանից թե կողմերից ո՞վ, ինչպիսի՞ վերաբերմունք կունենա Արցախի մասնակցությանը այս փուլում՝ այդ հարցը միշտ անհրաժեշտ է բարձրացնել՝ առանց ապակառուցողականության դաշտ մտնելու: Երկրորդ ուշագրավ հանգամանքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմք ՀՀ կառավարության համար ընդունելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հարցադրումն է: Պատճառը, ըստ Փաշինյանի՝ կողմերի միջև առկա տարընթերցումներն են և փաստորեն այստեղ նա ակնկալում է, որ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Կարելի է ենթադրել, որ վարչապետը բանակցություններում ձգտելու է հասնել մի փաստաթղթի, որտեղ արձանագրվելու են սկզբունքների և տարրերի նշանակությունները գործնականում: Այսինքն կողմերի իրավասություններն ու դրանց գործողությունների փաստացի նկարագրությունները, իրականացման հաջորդականությունը, ժամկետները, ձևերը, երաշխիքները, իրավական ընթացակարգերը, բոլոր տիպի գործողությունների համար մասնակից ու պատասխանատու սուբյեկտները և այլն: Այդ դեպքում ի՞նչի մասին էր կազանյան տարբերակը, կամ դրան հաջորդած մյուս տարբերակները, եթե ոչ հենց այդ սկզբունքների ու տարրերի գործնական նշանակության հստակեցման: Իսկ վարչապետի կարծիքով, ինչի՞ շուրջ էին մինչ այժմ ընթանում բանակցությունները: Արդյոք հենց այդ հստակեցմանն ուղղված աշխատանքներն ու միջնորդական ջանքերը չէր շարունակ վիժեցնում Ադրբեջանը: Թե՞ նախորդ բանակցողները հաճույք էին ստանում բականցությունների անընդհատությունից ու հակամարտության ձգձգվածությունից: Եվ երրորդ առանցքային շեշտադրումը Նիկոլ Փաշինյանի ելույթում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես, որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության: Սա հետաքրքիր է, անձամբ ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Գուցե նրա համար, որ նախորդ քսանհինգ տարիներին անընդհատ պայքարել եմ նրանց դեմ, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, հասարակական, տեղեկատվական բոլոր հարթություններում և դրա համար ունեցել եմ բազմաթիվ պատճառներ: Ես բոլորից շատ եմ ուզում կայուն ու երկարատև խաղաղություն, բայց միևնույն է դեռևս չգիտեմ թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Պատերազմի՞ միջոցով, թե՞ երկխոսության: Վստահ չեմ, որ իմ խաղաղարար կոչերը ազդեցիկ կլինեն ադրբեջանցիների համար, և նրանք վերջապես հանգիստ կթողնեն Արցախին: Իսկ գուցե մեր իշխանություններին կլսե՞ն նրանք: Կյանքը ցույց կտա: Նիկոլ Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս վայր չդնենք»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
