Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Փոքրիկ Հայաստանում դոլարով միլիարդատերեր ունենք, սակայն Ռուսաստանից զենքը վարկով ենք վերցնում». Ոսկան Սարգսյան

«Փոքրիկ Հայաստանում դոլարով միլիարդատերեր ունենք, սակայն Ռուսաստանից զենքը վարկով ենք վերցնում». Ոսկան Սարգսյան
1199
Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 10:05

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետբյուջեից 54 միլիոն դոլարին համարժեք դրամ է ծախսվել ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոն անվանված, իրականում հանգստի գերշքեղ կենտրոն վերակառուցելու համար: Վերակառուցելու, որովհետև շենքը խորհրդային շրջանում կինոմատոգրաֆիստների հանգստյան տունն էր: Միջպետական ավտոճանապարհին էլ կամուրջ և դեպի այդ օբյեկտ տանող ասֆալտապատ նոր ճանապարհ սարքեցին, դա էլ՝ պետական բյուջեից հավելյալ ծախս: 2016թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակն անցյալ դարի 80-ական թվականների զենքերով էր կռվում: Փոքրիկ, Ռուսաստանի մի շրջանի տարածք ունեցող Հայաստանում դոլարով միլիարդատերեր ունենք, սակայն Ռուսաստանից զենքը վարկով ենք վերցնում: Զենքի փող չունենք, սակայն պետական չինովնիկներին և Երևանի քաղաքապետարանի աշխատողներին պարգևատրվելու համար միլիոնավոր դոլարներին համարժեք պարգևավճարներ է տրվում: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2 միլիարդ դոլար է, Ալիևը պարբերաբար նոր զենքեր է գնում, ինչն ստիպում է պատասխան քայլեր ձեռնարկել: Հայաստանն ու Արցախն իսկական մի դաշնակից ունեն, դա մեր բանակն է, ամեն ինչ պետք է արվի հանուն բանակի, որ բանակը կարողանա պահել երկիրը»: