«Դեռ հարցական է՝ Նազարբաևը հրաժարական տվե՞ց, թե՞ դարձավ գորշ կարդինալ». Աշոտ Ասատրյան
![]() 413 Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 14:45 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ հարցականի տակ է՝ Նազարբաևը հրաժարական տվեց, թե՞ դարձավ գորշ կարդինալ ու կշարունակի ղեկավարել երկիրն ընդհատակից։ Նազարբաևը կշարունակի ղեկավարել «Նուռ Օտան» կուսակցությունը։ Նա կմնա նաև Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում։ Ղազախստանի սահմանադրության համաձայն Նազարբաևին շնորհված է Ազգային առաջնորդի պաշտոնական տիտղոս։ Այդ կարգավիճակը նրան ցմահ շնորհում է իշխանական որոշ լծակներ, ինչպես նաև իրեն և իր ընտանիքի անդամներին ազատում է քրեական հետապնդումներից։ Փաստացի Նուրսուլթան Նազարբաևը հրաժարականից հետո իր ձեռքի տակ ունենալու է լծակներ պետության գործերին միջամտելու համար։ Մեծ է հավանականությունը, որ 30 տարի երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած դեռ միակ նախագահը բացի պաշտոնապես ստացած լծակներից օգտագործի նաև նրանք, որոնց իրավունքը չունի՝ որպես նախկին նախագահ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
